8.55.42 AM Զամմեր. Գյոթցեն շատ առաջարկներ է մերժել` «Բավարիա» տեղափոխվելու համար | |
«Բավարիայի» սպորտային տնօրեն Մաթիաս Զամմերը նշել է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոթցեն ի սկզբանե հակված է եղել մյունխենյան ակումբ տեղափոխվելուն, հաղորդում է գերմանական մամուլը: Հիշեցնենք' երիտասարդ գերմանացու' Մյունխեն տեղափոխության մասին հայտարարվեց օրերս, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց դորտմունդյան թիմի երկրպագուների շրջանում: Նրանք Գյոթցեին արդեն անվանում են «դավաճան»: -Մարդիկ պետք է իմանան, որ Գյոթցեն շատ առաջարկներ է մերժել' «Բավարիա» տեղափոխվելու համար: Դա իսկապես ֆանտաստիկ առաջարկ էր: Իհարկե, տեղեկությունը հրապարակելու համար իդեալական պահ չէր, մենք պատրաստվում էինք դա անել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումներից հետո: Իսկ «Բորուսիան» այս հարցով մեզ հետ չի կապվել, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել: Ամեն ինչ արվել է ֆուտբոլիստի պայմանագրի շրջանակներում,- ասել է Զամմերը: allsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |