9.53.03 AM Յուրգեն Կլոպը կարող է փոխարինել Ալեքս Ֆերգյուսոնին | |
Mirror-ի փոխանցմամբ՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է փոխարինել Ալեքս Ֆերգյուսոնին: Պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն փոխարինող են փնտրում շոտլանդացի մարզչին: Գլխավոր հավակնորդը համարվում է Յուրգեն Կլոպը: «Կարմիր սատանաներ»-ը դեռ չեն սկսել բանակցությունները Կլոպի հետ, քանի որ Ալեքս Ֆերգյուսոնը չի պատրաստվում ավարտել իր մարզչական կարիերան: Գերմանացի մասնագետը հայտարարել է, որ ցանկանում է իր պայմանագրային պարտավորությունները կատարել մինչև ամրագրված ժամկետի ավարտը: 1in.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |