6.26.15 AM Յուրգեն Կլոպպ. «Մխիթարյանը և Օբամեյանգը բազմազանություն մտցրեցին «Բորուսսիայի» խաղում» | |
Յուրգեն Կլոպպ. «Մխիթարյանը և Օբամեյանգը բազմազանություն մտցրեցին «Բորուսսիայի» խաղում Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը հայտարարել է, որ նոր ձեռքբերումների շնորհիվ այս տարի կկարողանա ավելի շատ փորձարկումներ անել թիմի կազմում: -Ամենայն հավանականությամբ երկրպագուներին կազմի հետ կապված հարցերով անակնկալներ է սպասվում հաջորդ մրցաշրջանում: Պիշչեկի բացակայության դեպքում Գրոսկրոյցը կխաղա՞ պաշտպանության աջ եզրում: -Ես հենց հիմա չեմ կարող ասել դա: Եկող մրցաշրջանում մենք շատ փորձարկումներ կանենք թիմի կազմում: Բանն այն է, որ Բլաշիկովսկին, Մխիթարյանը և Օբամեյանգը առայժմ չեն կարող խաղալ: Նրանք լրիվ տարբեր հարձակման գիծ են ներկայացնում: Նրանք բազմազանություն մտցրեցին «Բորուսսիայի» խաղում: Մենք պետք է հաշվի առնենք ամեն հնարավոր տարբերակ և ֆուտբոլիստների փորձարկենք տարբեր դիրքերում: -Դա նշանակու՞մ է, որ հաջորդ մրցաշրջանում թիմում սերընդափոխություն կլինի: -Այս մրցաշրջանում մենք կազմի մեծ ունտրություն ունենք: Առայժմ ժամանակ կա, որպեսզի որոշենք ֆուտբոլիստների դիրքերը,- հայտարարել է Կլոպպը: armfootball.com | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |