2.14.04 AM Յուրգեն Կլոպպ. «Գոհ եմ Մխիթարյանի և Օբամեյանգի տրանսֆերներից» | |
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը գոհ է իր թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի խաղից: -Օբամեյանգն իր խաղով թիմի համար ապահովում է նոր տարբերակներ հարձակման եզրափակման համար: Եվ դա արդեն երևում է: Ինչ վերաբերում է Մխիթարյանին, ապա նա ստեղծագործ ֆուտբոլիստ է,- հայտարարել է մասնագետը: Հիշեցնենք, որ վերջին խաղում «Բորուսսիան» 4-1 հաշվով հաղթեց թուրքական «Բուրսասպորին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Օբամեյանգը գոլի հեղինակ: ArmFootball.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |