8.40.43 AM Յուլիան Դրաքսլեր. «Խոստանում եմ, որ չեմ տեղափոխվի «Բորուսսիա» | |
Գերմանական «Շալկե-04»-ի երիտասարդ կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը պատմել է, որ հրաժարվել է շահավետ առաջարկներից իր ներկայիս թիմում մնալու համար. - Զուտ մարզական առումով ես համընկնում եմ Դորտմունդին: Ես չեմ տեսնում ոչ մի ագրեսիվ բան, որ «Բորուսսիան» հետաքրքրվում է ինձանով: Մենք ոչնչով չէինք տարբերվում, երբ գնեցինք Ֆելիպե Սանտանային: Սակայն ես խոստանում եմ բոլորին, որ չեմ խաղա Դորտմունդի «Բորուսսիայում»: Ես հրաժարվել եմ շահավետ առաջարկներից, սակայն դա հեշտ էր, քանի որ հիմա էլ չեմ գոյատևում հացով ու ջրով: Ով չէր երազի խաղալ «Ռեալի», «Բարսելոնայի», «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» պես թիմերում,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել Goal.com-ը: ArmFootball.com | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |