10.03.36 AM Վերջնական արդյունքը զարմացրեց ինձ. Նևեն Սուբոտիչ | |
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նևեն Սուբոտիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» հետ առաջին հանդիպման արդյունքը (4:1): «Կարծում եմ` մեր խաղով արժանի էինք այս արդյունքին: Ստեղծեցինք մի շարք վտանգավոր պահեր և հիանալի պաշտպանվեցինք: Ամեն դեպքում, առջևում դեռ պատասխան խաղ կա, իսկ փորձը ցույց է տալիս, որ մրցակիցը Մադրիդում շատ ավելի ուժեղ է: Հյումելսի սխալից առաջ ես չկարողացա փակել Մոդրիչին, ուստի նույնպես մեղավոր եմ բաց թողած գոլում: Սկզբունքն այն է, որ եթե ինչ-որ մեկը սխալվում է, դա ամբողջ թիմի սխալն է: Նույնը նաև մեր գոլերի դեպքում: Ոչ թե Լևանդովսկին 4 գոլ խփեց, այլ ամբողջ թիմը: Չեմ թաքցնի, որ վերջնական արդյունքը զարմացրեց ինձ: Ենթադրում էի, որ «Ռեալն» ավելի ակտիվ կգրոհի, սակայն նրանք ընտրել էին պաշտպանական մարտավարություն: Նրանք, ամենայն հավանականությամբ, հույս ունեն մի քանի գոլ խփել Մադրիդում», – Սուբոտիչի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Նշենք, որ ՉԼ կիսաեզրափակչի «Ռեալ» – «Բորուսիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին: sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |