10.15.19 AM Վատցկեն մեկնաբանել է Լևանդովսկու հայտարարությունը | |
Դորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու խոսքերը, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: Լեհ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ թիմում իրեն լավ է զգում, սակայն խնդիրներ ունի այլ մարդկանց հետ: -Ակնհայտ է, որ Ռոբերտը կարող էր ինձ ի նկատի ունենալ: Սակայն ես պետք է որոշումներ կայացնեմ' ելնելով թիմի շահերից: Ես կարող եմ հասկանալ Լևանդովսկու հոգեվիճակը,- ասել է Վատցկեն: Հիշեցնենք' ֆուտբոլիստը ցանկանում էր տեղափոխվել Մյունխենի «Բավարիա», սակայն դորտմունդյան ակումբը թույլ չտվեց նրան իրագործել իր մտադրությունը: allsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |