8.23.44 AM ՎԱՏՑԿԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ Է, ՈՐ ԼԵՒԱՆԴՈՎՍԿԻՆ ԼԱՎ ԿԽԱՂ | |
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հավատում է, որ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խաղադաշտում 100 տոկոսով կգործի, հայտնում է գերմանական մամուլը: Վատցկեի հետ համակարծիք են նաև Լևանդովսկու թիմակիցները: «Ռոբերտն, իսկապես, հրաշալի բնավորություն ունի, և նա կհամակերպվի, որ պետք է շարունակի հանդես գալ «Բորուսիայի» կազմում: Վստահ եմ, որ նա հաջող մրցաշարջան կանցկացնի մեր թիմում»,- ասել է Վատցկեն: Հիշեցնենք, որ վերջին մրցաշրջանի ավարտից հետո Լևանդովսկին շատ էր ցանկանում փոխել թիմը և տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Նա շատ ջանքեր գործադրեց իրադարձությունների նման ընթացքի համար, սակայն «Բորուսիայի» ղեկավարությունն ու մարզչական շտաբը թույլ չտվեցին ֆուտբոլիստին իրագործել իր նպատակները: armsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |