Շաբ, 28-Հունիս-2025, 1.40.07 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 10 » ՎԱՏՑԿԵ. ՌՈՒՄԵՆԻԳԵՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏ ՉԷ
9.00.16 PM
ՎԱՏՑԿԵ. ՌՈՒՄԵՆԻԳԵՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏ ՉԷ
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն պատասխանել է Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեին, հայտնում են գերմանական լրատվամիջոցները:

Ռումենիգեն, մասնավորապես, իր ափսոսանքն էր հայտնել Լևանդովսկու համար: Հայտնի է, որ «Բավարիան» շատ է ցանկանում ձեռք բերել «Բորուսիայի» հարձակվողին, սակայն դորտմունդյան ակումբը հրաժարվել է բաց թողնել ֆուտբոլիստին: Միաժամանակ, «ռուրյան» թիմի ներկայացուցիչները պնդում են, որ «Բավարիայից» ոչ մի գրավոր առաջարկ չեն ստացել:

«Ես, իհարկե, մասնագետ չեմ բորսայի հետ կապված հարցերում, սակայն ճիշտ չէ, որ բարձր մակարդակի ակումբը գրավոր առաջարկ է պահանջում՝ իր բաժնետերերին համապատասխան հայտարարությունն անելու համար: Դա անհրաժեշտ է այն դեպքում, երբ ֆուտբոլիստի տրանսֆերային հարցն արդեն համաձայնեցված է»,-ասել է Ռումենիգեն:

Վատցկեն էլ, իր հերթին, պատասխանել է. «Ռումենիգեն, իսկապես, մասնագետ չէ բորսային հարցերում: Այս փաստն ապացուցում են նրա խոսքերը: Բայց կան որոշակի պարտականություններ, որոնք փաստաթղթեր են պահանջում»,-ասել է Վատցկեն:

armsport.am
Դիտումներ: 429 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]