2.38.11 AM ՎԱՏՑԿԵ. ԼԵՒԱՆԴՈՎՍԿՈՒ ՀԵՏ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿՎԱՍՏԱԿԵՆՔ, ՔԱՆ՝ ՆՐԱՆ ՎԱՃԱՌԵԼՈՎ | |
Դորտմունդի «Բորուսիայի» տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն պատմել է, թե ինչու ակումբը չի ցանկանում վաճառել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն: «Լևանդովսկին օրինական ցանկություն է հայտնել տեղափոխվել այլ ակումբ: Բայց մինչ օրս նրա տրանսֆերի գնման համար պաշտոնական առաջարկ չենք ստացել: Եթե Ռոբերտը ցանկանում է տեղափոխվել «Բավարիա», ապա դա կարող է անել հաջորդ մրցաշրջանում, երբ կստանա ազատ խաղացողի կարգավիճակ: Ինչու՞ մենք որոշեցինք հրաժարվել տրանսֆերի փոխհատուցումից: Հուսով ենք՝ լեհը մեզ հետ կանցկացնի հաջորդ մրցաշրջանը: Այս տարի Չեմպիոնների լիգայում վաստակեցինք 70 միլիոն եվրո և մեծ հավանականություն կա, որ թիմում ունենալով Լևանդովսկուն՝ մեծ գումար կվաստակենք նաև հաջորդ մրցաշրջանում: Այդ գումարը, հավանաբար, ավելին կլինի, քան նրա տրանսֆերի արժեքը»,- ասել է Վատցկեն: armsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |