Շաբ, 28-Հունիս-2025, 0.01.43 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 15 » Վատցկե. Կային ակումբներ, որոնք Հենրիխի համար ավելի մեծ գումար էին առաջարկում
2.23.55 AM
Վատցկե. Կային ակումբներ, որոնք Հենրիխի համար ավելի մեծ գումար էին առաջարկում
Դորտմունդի «Բորուսսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը: Հաղորդում է Welt.de-ն:

-Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի ժամանակ կային բազմաթիվ գործոններ, որոնք խոչընդոտներ էին առաջացնում ֆուտբոլիստի տեղափոխության համար։ Նախ տարբեր կողմեր էին մասնակցում տրանսֆերին, ֆուտբոլիստի ծառայություններով էին հետաքրքրվում մի քանի ակումբներ։ Կային անգամ ակումբներ, որոնք մեզանից շատ գումար էին առաջարկում։ Մխիթարյանի տրանսֆերի ժամանակ օգնեց այն, որ Միկին ցանկանում էր խաղալ «Բորուսսիայում»։

Նորեկները հեշտությամբ են հարմարվում։ Նրանք գոլեր են խփում, գոլային փոխանցումներ կատարում։ Թիմը հիանալի մարզավիճակում է, սակայն մեզ դեռ երկար ճանապարհ է սպասվում,-ասել է Վատցկեն: 

allsport.am
Դիտումներ: 433 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]