0.44.23 AM ՎԱՏՑԿԵ. ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԴՌՆԵՐԸ ԲԱՑ ԵՆ ԿԱԳԱՎԱՅԻ ՀԱՄԱՐ | |
Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ ուրախ կլիներ` նորից թիմի կազմում տեսնել կիսապաշտպան Սինձի Կագավային, հայտնում են գերմանական լրատվամիջոցները: Կագավան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2011/12 թվականի մրցաշրջանից հետո: Վատցկեն կարծում է, որ մանչեսթերցիների կազմում ճապոնացի ֆուտբոլիստի գործերը հաջող չեն ընթանում: -«Բորոսիայի» դռները միշտ բաց են Կագավայի առջև: Սակայն տվյալ պահին այդ թեման չի քննարկվում», - հայտարարել է Վատցկեն: Նշենք, որ Կագավայի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո: armsport.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |