Շաբ, 28-Հունիս-2025, 0.53.16 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 10 » Վարդան Մինասյան. «Մխիթարյանի տեղափոխությունը մեծ խթան կլինի աճող սերնդի համար»
9.36.05 PM
Վարդան Մինասյան. «Մխիթարյանի տեղափոխությունը մեծ խթան կլինի աճող սերնդի համար»
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հարցազրույց է տվել Championat.com-ի թղթակից Գալինա Կոզլովային, որը թարգմանաբար ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

- Ինչպե՞ս կգնահատեք Մխիթարյանի տրանսֆերը: Նա հապատասխանու՞մ է այնպիսի թիմի, ինչպիսին «Բորուսիան» է:

- Առաջին հերթին, նրա համար սա մեծ քայլ է դեպի առաջ: Հասկանում եմ, որ «Շախտյորը» մեծ ակումբ է, բայց դժվար է համեմատել Գերմանիայ և Ուկրաինայի առաջությունները: Ակնհայտ է, որ Գերմանիայում առաջնությունն ավելի ուժեղ է: Դա գաղտնիք չէ որևէ մեկի համար: Ինչ վերաբերում է թիմի ոճին, ապա, կարծում եմ, որ Մխիթարյանը համապատասխանում է «Բորուսիային»: Նա լիովին կարող է այնտեղ լավ խաղալ: ԲԱցի այդ, մեծ առավելություն է մարզչի գործոնը: Իմ կարծիքով, Յուգեն Կլոպը ժամանակակից լավագույն մասնագետներից է: Նրանք, ովքեր խաղում են իր գլխավորությամբ, միշտ մեծ առաջընթացի հնարավորություն են ստանում: Կարելի է ընդամենը հիշել, թե որքան ֆուտբոլիստներ են այնտեղ աճել և վաճառվել այլ ակումբների: Համոզված եմ, որ սա մեծ առավելություն է Հենրիխի համար

- Նրա ո՞ր հատկանիշներն են գրավել ակումբին:

- Մխիթարյանի մասին կարելի է երկար խոսել, բայց նրա գլխավոր առավելությունը պրոֆեսիոնալիզմն է: Նա միշտ իր համար որոշակի նպատակ է դնում և գնում է դեպի դա: Նա շատ աշխատասեր է և՛ որպես մարդ, և՛ որպես ֆուտբոլիստ: Միշտ հասնում է նրան, ինչ ուզում: Նա իսկական պրոֆեսիոնալ է: Իրեն բնորոշ որակներն օգնում են համապատասխանել ժամանակակից ֆուտբոլիստ կերպարին: Նա ունի և՛ արագություն, և՛ դրիբլինգ, և՛ ֆիզիկական տվյալներ, և՛ խաղային մտածողություն:

- Ինչպե՞ս կարող եք բնութագրել կիսապաշտպան Մխիթարյանին և նրա խաղաոճը:

- Նրան ավելի է դուր գալիս հարձակողական կիսապաշտպանի դիրքը: Նա կարող է և՛ փոխանցում կատարել, և՛ գոլով ավարտել գրոհը: Եթե հիշենք նրա վերջին հանդիպումները «Շախտոյրի» կազմում, ապա այնտեղ նա ավելի հաճախ խաղում էր երկրորդ հարձակվողի դիրքում և շատ գոլեր էր խփեւմ: Այնպես, որ կարող եմ ասել, որ նրան ավելի շատ հարձակվելն է ձգում:

- Կարո՞ղ է ֆուտբոլիստի մոտ խնդիրներ առաջանալ հարմարվելու հետ կապված: Կմերվի՞ նա գերմանական առաջնությանը:

- Նոր ակումբում միշտ էլ որոշակի ժամանակ է պետք համարվելու համար, բայց ես համոզված եմ, որ նա կհաղթահարի այդ շրջանը: Ինչպես արդեն ասացի, նա շատ լավ է մտածում դաշտում, բացի այդ իրեն կօգնի բարձրակարգ մարզիչը: Կարծում եմ, որ նա լավ հանդես կգա Գերմանիայում:

- 25 միլիոն եվրոն ըստ ձեզ համարժե՞ք գին է նման ֆուտբոլիստի համար:

- Եթե կողմերը նման գործարք են կնքել, ուրեմն նրանք այդպես հարմար են համարել:

- Կարելի՞ է այս քայլը համար քայլ առաջ հայկական ֆուտբոլում:

- Իհարկե, կարելի է: Սա խթան կհանդիսանա շատ երիտասարդ հայ ֆուտբոլիստների համար: Սա օրինակ է, որ Հայաստանի առաջնության ֆուտբոլիստից կարելի է աճել նման մակարդակի: Գիտեք, որ բացի Հենրիխից մենք ունենք նաև այլ ֆուտբոլիստներ, ովքեր չեն կարողանում ելույթ ունենա այլ ակումբներում: Համոզված եմ, որ սա խթան կհանդիսանա աճող սերնդի համար և ընդհանրապես հայկական ֆուտբոլի aպատմության համար:

 - Հիմա կարելի՞ է Մխիթարյանին անվանել հավաքականի առաջատար:

- Ես երբեք հավաքականի ֆուտբոլիստներին չեմ առանձնացնում, քանի որ կարծում եմ, որ ազգային հավաքականում հավաքված են երկրի լավագույն ֆուտբոլիստները: Այո, ինչ-որ չափով նրան կարելի է այդպիսին անվանել, բայց միայն ոչ հավաքականի շրջանակներում: Եթե խոսքն ակումբի մասին գնար, կարելի կլիներ ավելի հանգամանալից խոսել:

 - Գերմանիայում կարգապահությունը առաջնային է համարվում: Որքանո՞վ է Մխիթարյանը կարգապահ ֆուտբոլիստ:

- Դրա հետ կապված խնդիրներ նա ընդհանրապես չպետք է ունենա: Որքանով ես եմ նրան ճանաչում, նա մեծ պրոֆեսիոնալ է:

totalfootball.am
Դիտումներ: 425 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]