Ուրբ, 27-Հունիս-2025, 11.30.44 PM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 26 » Վացկե. «Բորուսիան» նոր պայմանագիր է առաջարկել Լևանդովսկիին
7.03.46 AM
Վացկե. «Բորուսիան» նոր պայմանագիր է առաջարկել Լևանդովսկիին
Դորտմունդի «Բորուսիան» անում է ամեն ինչ, որպեսզի կարողանա թիմում պահել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին: Այս մասին հայտնել է ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն:

-Իհարկե, մենք հանդիպել ենք խաղացողի հետ ու քննարկել ապագայում համագործակցությունը շարունակելու հնարավորությունը: Մեր կողմից շատ մեծ սխալ ու անփութություն կլիներ, եթե չփորձեինք թիմում պահել այդպիսի խաղացողի, ով, թերևս, այս պահին Եվրոպայի լավագույն հարձակվողն է,- ասել է Վացկեն' ավելացնելով, որ ակումբն արդեն նոր պայմանագիր է առաջարկել լեհ հարձակվողին:

Հիշեցնենք' Լևանդովսկիի գործակալ Մարկ Բարտելը նշել էր, որ իր հաճախորդը պատրաստվում է ամռանը հեռանալ «Բորուսիայից», քանի որ համաձայնության է եկել այլ ակումբի հետ: Թե որ ակումբի մասին է խոսքը, Բարտելը չի ասել, սակայն ընդգծել է, որ այն համապատասխանում է խաղացողի պահանջներին:

allsport.am
Դիտումներ: 491 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]