5.12.32 AM Սպասվում է, որ Ռեալի հետ խաղում Բորուսիայի երկրպագուները կսուլեն Գյոտցեին | |
Ինչպես արդեն հայտնել ենք, Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուները բավականին սուր քննադատության են ենթարկել թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին, ով արդեն հաջորդ մրցաշրջանից սկսած հանդես է գալու Մյունխենի «Բավարիայի» կազմում։ Ինչպես հաղորդում է Focus-ը, Մադրիդի «Ռեալի» հետ այսօր կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում Գյոտցեն սեփական մարզադաշտում, ամենայն հավանականությամբ, արժանանալու է սեփական երկրպագուների սուլոցներին։ Հիշեցնենք, որ «Բորուսիայի» երկրպագուներից շատերը կտրել են մարզաշապիկների վրայից նախկին կուռքի ազգանունը և դրա փոխարեն «Հուդա» և «դավաճան» գրել։ sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |