0.16.09 AM Շատ ցավալի է, որ Մխիթարյանը վնասվածք ստացավ. Յուրգեն Կլոպ | |
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ամփոփել է շվեյցարական Բադ Ռագացում անցկացրած ուսումնամարզական հավաքների արդյունքները: Գերմանացի մասնագետը գոհ է մնացել թիմի անցկացրած նախապատրաստական փուլից, սակայն տխրել է, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը վնասվածք է ստացել «Լյուցեռն»-ի հետ ընկերական խաղում և շարքից դուրս է եկել 4 շաբաթով: «Շատ ցավալի է, որ այդպես ստացվեց` մանավանդ նորեկի համար: Բայց բոլորը համոզվեցին, որ նա հիանալի կերպով ներգրավվել է թիմում: Դա նշանկում է, որ Մխիթարյանը շարք վերադառնալուց հետո ադապտացիայի հետ ոչ մի խնդիր չի ունենա: Նա շատ անհրաժեշտ է «Բորուսիա»-ին»,-նշել է Կլոպը: shamshyan.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |