9.01.53 PM ՇԱՀԻՆ. ՆՈՐ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ ՌԵԱԼՆ ՈՒ ԲԱՐՍԵԼՈՆԱՆ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ | |
Դորտմունդի «Բորուսիայի» և Թուրքիայի հավաքականի կիսապաշտպան Նուրի Շահինը, ով ժամանակին հանդես է եկել «Արքայական ակումբում», կարծում է, որ նախորդ մրցաշրջանի անհաջողություններից հետո՝ իսպանական գրանդներն այս տարի ավելի ուժեղ են լինելու: «Նախորդ մրցաշրջանում իսպանական գրանդներն անհաջող են ելույթ ունեցել: Ես վստահ եմ, որ դա հակառակ ազդեցությունն է ունենալու այս տարի: Իսպանացիները իշխում էին եվրոպական ֆուտբոլում՝ վերջին 6-8 տարիների ընթացքում: Համոզված եմ, որ նոր մրցաշրջանում «Ռեալն» ու «Բարսելոնան» շատ ուժեղ են լինելու: Բայց Բունդեսլիգան ճիշտ ուղու վրա է և շարունակելու է կարևոր դեր խաղալ համաշխարհային ֆուտբոլում»,-Շահինի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: armsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |