10.58.32 PM ՍԵԼՅՈՒԿ. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐԸ՝ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ՇԱԽՏՅՈՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՄԲԱՎԸ | |
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը «Ֆուտբոլ» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Հենրիխ Մխիթարյանի` Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխության մասին: «Երեք տարի առաջ անմիջական մասնակցություն եմ ունեցել Մխիթարյանի՝ Դոնեցկ տեղափոխության մեջ: Եվ, այսպես ասեմ, գոհ եմ, որ Հենրիխը խաղացել է «Շախտյորում», որովհետև նա «հանքափորերին» հաղթանակներ և դրական զգացումներ պարգևեց, ինչպես նաև՝ դոնեցկյան ակումբը Մխիթարյանին դարձրեց մեծատառով ֆուտբոլիստ, ով այսօրվա դրությամբ խաղում է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում: Այդ պատճառով, կարծում եմ, որ այդ տրանսֆերը բոլորի համար հաջողված էր: «Լիվերպուլի» հետ ընթացած բանակցությունների մասին կարող եմ միայն նշել, որ իմ ունեցած տեղեկությունները սահմանափակ էին: Ընդհանուր առմամբ, անգլիացիները վաղուց էին հետքրքրված Հենրիխի ծառայություններով: Նրանք պատրաստ էին վճարել շուրջ 25 միլիոն եվրո: Անկասկած այն հանգամանքը, որ «Բորուսիայից» շատ խաղացողներ են վաճառվել և դրա շնորհիվ նրանք շատ գումար են վաստակել, կարծում եմ, նպաստել է նրան, որ գերմանացիները 27,5 միլիոն եվրո վճարեցին Մխիթարյանի համար: Դա նրանց ակումբի տրանսֆերային ռեկորդն է: Գերմանացիները երբեք նման գումարով ֆուտբոլիստ չեն գնել: Մխիթարյանի տրանսֆերը՝ բարձրացրեց Շախտյորի համաշխարհային համբավը»,- հայտարարել է Սելյուկը: armsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |