Ուրբ, 27-Հունիս-2025, 11.11.15 PM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Մայիս » 1 » Սա իմ կարիերայի լավագույն պահն է. Ռոբերտ Լևանդովսկի
2.42.33 AM
Սա իմ կարիերայի լավագույն պահն է. Ռոբերտ Լևանդովսկի
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» հետ հանդիպման արդյունքը (0:2), որը թույլ տվեց դորտմունդցիներին դուրս գալ եզրափակիչ:

«Սա իմ կարիերայի լավագույն պահն է, քանի որ մենք դուրս եկանք եզրափակիչ: Իհարկե, հանդիպումը բարդ ստացվեց, սակայն մինչև մեր ընդունած առաջին գնդակն ամեն ինչ լավ էր: Հետո ստիպված էինք նյարդայնանալ: Թվում էր` վերջին 5 րոպեն շատ ձգձվեց: Հանդիպումից հետո բոլորս շատ ուրախ էինք:
Իմ թիմի և ինձ համար սա առաջին նմանատիպ եզրափակիչն է: Այժմ պետք է սպասենք մեր մրցակցին: Մինչև վճռորոշ հանդիպումը մնացել է 3 շաբաթ, և մենք պետք է պատրաստվենք դրան», – Լևանդովսկու խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Բորուսիայի» մրցակցի անունը հայտնի կդառնա այսօր «Բարսելոնա» – «Բավարիա» հանդիպումից հետո: Առաջին խաղում հաղթել են մյունխենցիները խոշոր 4:0 հաշվով:

sportarmenia.com
Դիտումներ: 409 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]