Շաբ, 28-Հունիս-2025, 3.58.28 PM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 11 » Ռումենիգե. «Բավարիան» չի փոխանակի Մանջուկիչին Լեւանդովսկու հետ
0.25.14 AM
Ռումենիգե. «Բավարիան» չի փոխանակի Մանջուկիչին Լեւանդովսկու հետ
Տվյալ գործարքը ձեռնտու չէ, հայտարարել է Մյունխենի «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն։ Գերմանացին բացառել է թիմի հարձակվող Մարիո Մանջուկիչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հետ փոխանակման տարբերակը։

«Նման գործարք տեղի չի ունենա։ Երջանիկ ենք, որ Մարիոն խաղում է մեր թիմում։ Նա «Բավարիայի» համար շատ կարեւոր խաղացող է եւ ոչ մի տեղ չի հեռանա»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականի հարձակվողը ցանկանում է հեռանալ «Բորուսիայից», սակայն գերմանական ակումբի ղեկավարությունը չի ցանկանում բաց թողնել ֆուտբոլիստին։

NEWS.am Sport
Դիտումներ: 484 | Ավելացրեց: Լյովա | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]