11.09.56 PM Ռոյս. Հուսով եմ` Գյոթցեից զատ ոչ ոք չի հեռանա «Բորուսսիայից» | |
Արդեն պաշտոնապես հայտնի է, որ Մարիո Գյոթցեն առաջիկա մրրցաշրջանից պաշտպանելու է «Բավարիայի» գույները: Շատ է խոսվում, որ նրա օրինակին կհետևեն նաև հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ու պաշտպան Մատս Հումելսը, որոնց ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք թոփ-ակումբներ: Անձամբ 23-ամյա Ռոյսը նույնպես հրավիրել է շատ ակումբների ուշադրությունը, սակայն հուսով է, որ Դորտմունդում կկարողանա պահել իրենց թիմային «ընտանիքին»: Իսպանական AS-ի հետ զրույցում նա ասել է. «Ես հուսով եմ, որ խաղացողներից ոչ մեկը չի հեռանա այստեղից. սա վերաբերում է ինչպես Հումելսին, այնպես էլ մյուսներին: Մթնոլորտը թիմում շատ լավն է, մենք մեզ լավ ենք զգում միևնույն քաղաքում»: allsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |