1.11.00 AM ՌՈՅՍ. ԲԱՎԱՐԻԱՆ ԱՅԼԵՒՍ ՄԵԾ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱ ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ | |
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը երկրպագուներին խոսք է տալիս, որ նոր մրցաշրջանում իրենք լուրջ դիմակայություն ցույց կտան Մյունխենի «Բավարիային», հայտնում է գերմանական մամուլը: «Այս մրցաշրջանում ամեն ինչ այլ կլինի: «Բավարիան» այդպիսի առավելություն այլևս չի ունենա մեր նկատմամբ: Մենք ամեն ինչ կանենք, որ նման արդյունք չկրկնվի: Մեր թիմը կպայքարի չեմպիոնության համար»,-ասել է Ռոյսը: Հիշեցնենք, որ 2012/13 մրցաշրջանում մրցաշարային աղյուսակում «Բավարիան» գերազանցում էր դորտմունդցիներին 25 միավորով: ARMSPORT.AM | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |