Ուրբ, 27-Հունիս-2025, 11.25.07 PM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 29 » ՌՈԲԵՆ. ՈՉ ԹԵ ԲՈՐՈՒՍԻԱՆ ՄԵԶ ՀԱՂԹԵՑ, ԱՅԼ ՄԵՆՔ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ
7.07.06 AM
ՌՈԲԵՆ. ՈՉ ԹԵ ԲՈՐՈՒՍԻԱՆ ՄԵԶ ՀԱՂԹԵՑ, ԱՅԼ ՄԵՆՔ ՊԱՐՏՎԵՑԻՆՔ
Հուլիսի 27-ին Սուպերգավաթի համար խաղում, «Բավարիան» 2:4 հաշվով զիջել էր իր հիմնական մրցակցին՝ Դորտմունդի «Բորուսիային»: Մյունխենցիների առաջատարներից մեկը՝ Արյեն Ռոբենը կարծում է, որ այդ պարտությունը պետք չէ ողբերգություն դարձնել: Նրա համոզմամբ, անհրաժեշտ է վերլուծել սխալները և աշխատել դրանք չկրկնել:

«Անպայման պետք է աշխատել սխալների վրա: Ընդ որում, ես կարծում եմ, որ անհանգստության կամ խուճապի պատճառներ չկան», - ասել է Ռոբենը գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

«Տիտղոսը՝ բաժին է հասել դորտմունդցիներին, նրանք դրան լիովին արժանի էին: Սակայն, հարցն այն է, որ մենք պարտվեցինք, այլ ոչ թե նրանք հաղթեցին: Չեմ կարծում, որ չորս գոլ ենք բաց թողել այն պատճառով, որ հարձակվողական ոճի ֆուտբոլ ենք ցուցադրել: Մենք չպետք է մտածենք այդ մասին, այլ ընդամենը գրագետ կերպով վերլուծենք մեր սխալները»:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Սուպերգավաթի եզրափակչում Ռոբենը դարձել էր դուբլի հեղինակ՝ խփելով իր թիմի բոլոր գոլերը:

armsport.am
Դիտումներ: 377 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]