Շաբ, 28-Հունիս-2025, 0.11.29 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 27 » Ռիբերին և Նոյերը բաց կթողնեն «Բորուսիա»-ի հետ սուպերգավաթային խաղը
6.31.41 AM
Ռիբերին և Նոյերը բաց կթողնեն «Բորուսիա»-ի հետ սուպերգավաթային խաղը
«Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին և Մանուել Նոյերը բաց կթողնեն Գերմանիայի սուպերագավաթի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ կայանալիք հանդիպումը: Ինչպես նշել է մյունխենցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, երկու ֆուտբոլիստռները թեթևակի վնասվածքներ են ստացել «Բարսելոնա»-ի հետ կայացած ընկերական խաղի ժամանակ: Իսպանացի մասնագետը նշել է, որ խաղը կարող է բաց թողել նաև Բաստիան Շվայնշտայգերը: «Բաստիանը մեզ հետ կմեկնի Դորտմունդ, սակայն նրա մասնակցությունը խաղին հարցականի տակ է: Նա վնասվածքից ապաքինվելուց հետո մի քանի մարզում է անցկացրել»,-ասել է Գվարդիոլան Բացի նշված ֆուտբոլիստներից «Բավարիա»-ի կազմում չի կարող հանդես գալ նաև թիմի նորեկ Մարիո Գյոտցեն, ով նույնպես ապաքինվում է վնասվածքից: 


shamshyan.com
Դիտումներ: 354 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]