4.58.51 AM Ռեալը միայն Կրիշտիանո Ռոնալդուն չէ. Հյումելս | |
«Ամեն ինչ հնարավոր է: Գիտենք, որ շատ դժվար կլինի հաղթող դուրս գալ այս դիմակայությունից, սակայն չենք մոռանում նաև, որ դա մեր ուժերից վեր չէ: Սեփական հարկի տակ խաղում կարևոր է հաղթել և գնդակ բաց չթողնել, քանի որ այդ դեպքում Մադրիդում խփած գոլը կրկնակի արժեք կունենա: «Ռեալը» միայն Կրիշտիանո Ռոնալդուն չէ, այնտեղ յուրաքանչյուր դիրքում բարձրակարգ խաղացող է հանդես գալիս: Սակայն նույնը կարելի է ասել նաև մեր մասին: Հաջողության բանալին կլինի թիմային աշխատանքը և´ հարձակման, և´ պաշտպանության ժամանակ», – Հյումելսի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ ՉԼ կիսաեզրափակչի «Բորուսիա» – «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 24-ին: sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |