5.49.38 AM Ռեալի ներկայիս կազմը կարող է հաղթահարել Բորուսիայի արգելքը. Բուտրագենյո | |
«Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն գնահատել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի Դորտմունդի «Բորուսիայի» հետ պատասխան խաղի կարևորությունը: ««Բորուսիայի» հետ պատասխան խաղը, թերևս, «Ռեալի» համար կդառնա վերջին տասնամյակի կարևորագույն հանդիպումը: Յուրաքանչյուր օր երկրպագուներն ավելի ուժեղ են հավատում, որ կարող ենք հաղթահարել գերմանացիների արգելքը: Տեսնենք, թե արդյոք դա կհաջողվի մեջ: Ամեն դեպքում, «Ռեալի» ներկայիս կազմն ի վիճակի է անել դա», – Բուտրագենյոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած առաջին խաղում «Բորուսիան» հաղթել է «Ռեալին» 4:1 հաշվով: sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |