9.35.37 AM ՌԱՈՒԲԱԼ. ԿԼՈՊԸ ՉԻ ՀԱՄԱՏԵՂԻ ԲՈՐՈՒՍԻԱՅԻ ԵՒ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶՉԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ | |
Գերմանիայի ֆուտբոլային լիգայի և Դորտմունդի «Բորուսիայի» նախագահ Ռայնհարդ Ռաուբալն ասել է, որ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը չի համատեղի ներկայիս գործառույթներն ու Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքը: Ռաուբալի խոսքով, դա պարզապես անհնար է: «Նման բան չի կարող լինել: Ակումբում աշխատելն ու Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ լինելն, ուղղակի, անհնար է: Դրանում ոչ մի անհրաժեշտություն չկա, մենք շատ լավ մարզիչներ ունենք»,-ասել է Ռաուբալը: Հարկ է նշել, որ Գերմանիայում շատերը կարծում են, որ Կլոպը հիանալի մասնագետ է ազգային հավաքականի համար: armsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |