5.56.37 AM Պիշչեկը և Գյունդողանը թիմի հետ մեկնել են Մադրիդ | |
Դորտմունդի «Բորուսիայի» երկու ֆուտբոլիստներ, ում մասնակցությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ռեալի» հետ հանդիպմանը կասկածի տակ էր, թիմի հետ մեկնել են Մադրիդ: Խոսքը պաշտպան Լուկաշ Պիշչեկի և կիսապաշտպան Իլքայ Գյունդողանի մասին է: Ընդ որում, լեհ ֆուտբոլիստի մասնակցությունը հանդիպմանը շարունակում է մնալ կասկածի տակ: Այսօր երեկոյան նա հատուկ թեստ կանցնի նրա պատրաստվածության աստիճանը գնահատելու համար: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նշենք նաև, որ ՉԼ կիսաեզրափակչի «Ռեալ» – «Բորուսիա» պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 30-ին: sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |