8.53.38 AM Պեպե. Չէինք կարծում, որ «Բորուսիան» այսքան լավ կխաղա | |
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն Չեմպիոնների լիգայի խաղարկության Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումից հետո խոստովանել է, որ ինքն ու իր խաղընկերները մրցակցից այդպիսի լավ խաղ չէին սպասում, հաղորդում է իսպանական մամուլը: Հիշեցնենք' Ժոզե Մոուրինյոյի թիմը մրցակցի հարկի տակ պարտվեց 1-4 հաշվով: -Մենք կպայքարենք եզրափակիչ դուրս գալու համար ու պետք է նվիրվենք խաղին 100 տոկոսով: Իսկ այս խաղում մենք այդպես չվարվեցինք' կարծելով, թե հեշտ խաղ կլինի: Թիմը առաջին հերթին պետք է խոստովանի, որ վատ հանդիպում անցկացրեց: Սակայն առջևում պատասխան խաղն է, ու «Ռեալը» կարող է դիմակայությունը իր օգտին ավարտել: Մեզ պետք է երեք գոլ խփել,- ասել է պորտուգալացին: allsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |