6.50.09 AM ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԲԱՑ ԿԹՈՂՆԻ ԱՌԱՋԻՆ ՏՈՒՐԸ | |
Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Բունդեսլիգայի 1-ին տուրի «Աուգսբուրգ»-«Բորուսիա» հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ruhrnachrichten.de-ն` հղում անելով «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին: Հուլիսին ստացած վնասվածքից հետո, Մխիթարյանը վերսկսել է մարզումները, սակայն դեռ լիովին չի ապաքինվել: Հավանականությունը մեծ է նաև, որ Հենրիխը չմասնակցի օգոստոսին 14-ին կայանալիք Ալբանիա-Հայաստան ընկերական խաղին: «Աուգսբուրգ»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին: armsport.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |