Շաբ, 28-Հունիս-2025, 0.47.19 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 15 » ՕԲԱՄԵՅԱՆԳ. ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ Է
2.18.00 AM
ՕԲԱՄԵՅԱՆԳ. ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ Է
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը շատ լուրջ է տրամադրված նոր մրցաշրջանին ընդառաջ, հայտնում է գերմանական մամուլը:

Ֆուտբոլիստը շատ է ցանկանում առավելագույն արդյունքի հասնել բոլոր մրցաշարերում:

«Ես ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանում որևէ մրցանակ նվաճել: Իսկ հնարավորության դեպքում՝ բոլորը»,-ասել է Օբամեյանգը:

Ֆուտբոլիստի նաև գովեստի խոսքեր է ասել իր թիմակից և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին:

«Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Երբ թիմում նման համաշխարհային մակարդակի խաղացողներ կան՝ հարմարվելը խնդիր չի դառնում»:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, Դորտմունդի «Բորուսիան» ձեռք բերեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը՝ 27.5 միլիոն եվրոյով:

armsport.am
Դիտումներ: 357 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]