8.42.19 AM Օբամեյանգ. «Դորտմունդի «Բորուսսիան» ի վիճակի է մրցակցել «Բավարիայի» հետ» | |
Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը գերմանական ԶԼՄ-ների հետ զրույցում անդրադարձել է Բունդեսլիգայում «դեղինների» հիմնական մրցակից Մյունխենի «Բավարիային», հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները: - Ըստ իս, «Բորուսսիայի» ու «Բավարիայի» միջև տարբերությունը շատ քիչ է: Մյունխենցիների կազմում շատ աստղեր կան, որոնց շնորհիվ նրանք կարող են հույսը դնել իրենց ֆուտբոլիստների անհատական բարձր վարպետության վրա: Ինչ վերաբերում է «Բորուսսիային», ապա աչքի է զարնում, որ մենք իսկական թիմ ունենք: Ես նախկինում դիտել եմ «Բորուսսիայի» մասնակցությամբ հանդիպումները, քանի որ թիմը ագրեսիվ, հարձակողական ու դինամիկ ֆուտբոլ է ցուցադրում,- նշել է Օբամեյանգը: ArmFootball.com | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |