Շաբ, 28-Հունիս-2025, 0.22.50 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 19 » Օբամեյանգ. «Դորտմունդի «Բորուսսիան» ի վիճակի է մրցակցել «Բավարիայի» հետ»
7.18.00 PM
Օբամեյանգ. «Դորտմունդի «Բորուսսիան» ի վիճակի է մրցակցել «Բավարիայի» հետ»
Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը գերմանական ԶԼՄ-ների հետ զրույցում անդրադարձել է Բունդեսլիգայում «դեղինների» հիմնական մրցակից Մյունխենի «Բավարիային», հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

- Ըստ իս, «Բորուսսիայի» ու «Բավարիայի» միջև տարբերությունը շատ քիչ է:

Մյունխենցիների կազմում շատ աստղեր կան, որոնց շնորհիվ նրանք կարող են հույսը դնել իրենց ֆուտբոլիստների անհատական բարձր վարպետության վրա: Ինչ վերաբերում է «Բորուսսիային», ապա աչքի է զարնում, որ մենք իսկական թիմ ունենք:

Ես նախկինում դիտել եմ «Բորուսսիայի» մասնակցությամբ հանդիպումները, քանի որ թիմը ագրեսիվ, հարձակողական ու դինամիկ ֆուտբոլ է ցուցադրում,- նշել է Օբամեյանգը:

ArmFootball.com
Դիտումներ: 354 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]