8.46.44 AM Նուրի Շահին-դա հիանալի օր էր մեզ համար | |
Նուրի Շահինի համար Գերմանիայի սուպերգավաթին տիրանալը ոչ միայն հաղթանակ էր աշխարհի լավագույն թիմի նկատմամբ,այլ նաեւ ազդանշան Բւնդեսլիգայի բոլոր թիմերի համար.Բավարիային կարելի է հաղթել:Նուրի Շահինը խոսում է այն մասին,թե ինչ նշանակություն ունի տարվա առաջին տիտղոսը նրա համար: -Շաբաթ որը ինչն էր ավելի կարեւոր.հազթանակը Բավարիային,թե գավաթի նվաճումը? ԵՎ մեկը եւ մյուսը հավասարաչափ կարեւոր էին: Դա կարեւոր խաղ էր մեզ համար,որպեսզի մենք կարողանայինք պարզել,թե ինչ մարզավիճակի մեջ ենք:Մեզ համար ավելի հարմար մրցակից չկա քան Բավարիան:Նրանք անցած մրցաշրջանում դարձան աշխարհի լավագույն ակումբը:Հրաշալի է հաղթել նման թիմին:Իսկ այն,որ մեզ դրա համար գավաթ էլ տվեցին,ամենա լավ բանն է: Ինչ մարզավիճակում եք դուք գտնվում? Մենք գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա,եւ կարծում եմ լավ անցկացրինք մինչմրցաշրջանային հատվածը,ինչի շնորհիվ նվաճեցինք Գերմանիայի Սուպերգավաթը:Մենք պարտավոր էինք նվիրվել ամբողջ ուժով,որպեսզի դժվարացնենք Բավարիայի առաջադրանքը:Դա հիանալի օր էր մեզ համար: Այս հաղթանակը ամբողջ Բունդեսլիգայի համար ինչ-որ ազդանշան հանդիսանում է? Այո,Բավարիային բոլորն են հարգում:Բոլորն ասում էին,որ նրանք դեռ ոչ մի խաղում չեն պարտվել:Այդ իսկ պատճառով ամբողջ Բունդեսլիգայի համար կարեւոր էր այն,ինչ մենք արեցինք այդ խաղում,ցույց տալով նրանց,որ Բավարիային կարելի է հաղթել:Դա կարեւոր նշան էր բոլորի համար: Պետրոս Խաչատրյան bvb.do.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |