8.11.59 AM Մխիթարյանը շարքից դուրս է մնացել առավելագույնը 4 շաբաթով | |
Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով «Լյուցեռնի» դեմ խաղում (4-1) ոտնաթաթի վնասվածք էր ստացել, ենթարկվել է բուժզննման, տեղեկացնում է Bild-ը: Նշվում է, որ ֆուտբոլիստին լիովին ապաքինվելու համար անհրաժեշտ կլինի առավելագույնը 4 շաբաթ, ինչից հետո նա լիովին պատրաստ կլինի մասնակցելու խաղերին: Այսպիսով, Մխիթարյանը բաց կթողնի հուլիսի 27-ին կայանալիք Գերմանիայի Սուպերգավաթի խաղը Մյունխենի «Բավարիայի» դեմ: Ավելացնենք, որ Գերմանիայի Բունդեսլիգայի 2013/14 մրցաշրջանի առաջին տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալվելու է «Աուսբուրգին», խաղը տեղի է ունենալու օգոստոսի 10-ին: ArmFootball.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
| |