10.43.55 AM Մխիթարյանը կոճի վնասվածք է ստացել | |
Դորմունդի «Բորուսիայի» դեմ ստուգողական խաղում գոլի հեղինակ դառնալուց հետո Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ և փոխարինվեց խաղակեսի ավարտից երեք րոպե առաջ: Ruhr Nachrichten-ի մարզական բաժնի գլխավոր խմբագիր Մաթիաս Դերշը թվիթերում գրում է. «Մխիթարյանը կոճի վնասվածք է ստացել: Այսօր որևէ այլ ախտորոշում այլևս չի լինի»: Հիշեցնենք, որ Մխիթարյանը 42-րդ րոպեին գրավել է դարպասը՝ հաշիվը դարձնելով 1-3: «Բորուսիան» երկրորդ կեսում ևս մեկ գոլ է խփել և հաղթել է 1-4 հաշվով: totalfootball.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |