Շաբ, 28-Հունիս-2025, 0.41.40 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 9 » Մխիթարյանը հնարավորություն ունի ընտրելու 10 և 22 համարների միջև
7.15.29 PM
Մխիթարյանը հնարավորություն ունի ընտրելու 10 և 22 համարների միջև

Երեկ գերմանական Der Westen պարբերականը տեղեկատվություն էր հաղորդել, որ Դորտմունդի «Բորուսիայում» պատրաստվում են Հենրիխ Մխիթարյանին հանձնել 10 համարի մարզաշապիկը: 

Այդ հրապարակաման հեղինակ Ֆրանսուա Դուշատուն Totalfootball.am-ի թղթակցին հայտնեց, որ նորություն կա այս հարցում: Հենրիխ Մխիթարյանին գերմանական ակումբում ընտրության հնարավորություն կտան` ընտրելու Մարիո Գյոթցեի հեռանալուց հետո ազատ մնացած 10 համարի և իր սիրելի 22 համարի միջև:

Ակնկալվում է, որ Մխիթարյանը երեքշաբթի օրը կներկայացվի որպես «Բորուսիայի» ֆուտբոլիստ, իսկ արդեն չորեքշաբթի օրը թիմի հետ կմեկնի Շվեյցարիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի: 

totalfootball.am
Դիտումներ: 401 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]