Շաբ, 28-Հունիս-2025, 0.26.36 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 21 » ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ՝ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ
9.49.16 AM
ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՀԱՏՈՒԿ ՌԵՊՈՐՏԱԺ՝ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՈՎ
Գերմանական «ZDF Sport» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել Հենրիխ Մխիթարյանի և նրա նոր թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի» մասին, հայտնում է հեռուստաալիքի պաշտոնական կայքը:

«Նոր մրցաշրջանը Դորտմունդի «Բորուսիան», ամենային հավանականությամբ, սկսելու է առանց թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանի: 27, 5 միլիոն եվրո արժողությամբ՝ Դոնեցկի «Շախտյորի» նախկին կիսապաշտպանը վնասվածք է ստացել շվեցարական «Լյուցերնի» հետ ստուգողական խաղում (հուլիսի 16-ին-խմբ.), վնասելով աջ ոտքը: Ըստ հետազոտության արդյունքների՝ հայ ֆուտբոլիստը բաց կթողնի 4 շաբաթ»։

Դորտմունդի «Բորուսիայի» նոր աստղ՝ Հենրիխ Մխիթարյանի մասին ավելին՝ կարող եք տեղեկանալ « ZDF Sport »-ի կիրակնօրյա ռեպորտաժից»,-նշված է հատուկ թողարկման ծանուցման մեջ:

Հավելենք, որ հաղորդումը կհեռարձակվի այսօր՝ հուլիսի 21-ին, Երևանի ժամանակով 20:10-ին:


armsport.am
Դիտումներ: 410 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]