9.01.00 PM ՄԽԻԹԱՐՅԱՆ. ԿԼՈՊԸ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉ Է | |
Գերմանական Kicker պարբերականը հարցազրույց է վերցրել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից: Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Մխիթարյանը «Շախտյորից» 27.5 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»: Այս ընթացքում նա «Բորուսիայի» կազմում հասցրել է մասնակցել երկու ստուգողական հանդիպման՝ աչքի ընկնելով մեկ գոլով և երեք գոլային փոխանցումով: -Ձեր հարմարվելու գործընթացը Դորտմունդում, կարծես թե, ընթանում է առանց խնդիրների: Մի՞շտ է այդպես հեշտ ստացվում: -Ես շատ ուշադիր լսում եմ, թե ինչ է ասում Յուրգեն Կլոպը: Սակայն ես ընդամենը մի քանի մարզման և երկու ստուգողական հանդիպման եմ մասնակցել: -Շնորհանդեսի օրը դուք նշեցիք, որ սրտի թելադրանքով եք ընտրություն կատարել: Ի՞նչ դեր է խաղացել Յուրգեն Կլոպը այդ ընտրության մեջ: -Մեծ: Նա մեծագույն մարզիչ է: Եվ ես գիտեմ, որ թիմը իսկապես լավն է: -Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Շախտյորը» և «Բորուսիան» մրցեցին միմյանց հետ: «Բորուսիայի» խաղացողներից ո՞վ թողեց ամենամեծ տպավորությունը: -Ողջ թիմը: Ես չեմ ցանկանում առանձնացնել որևէ մեկին: -Նախորդ մրցաշրջանում «Շախտյորի» կազմում 25 գոլ եք խփել՝ 29 խաղում: Դուք ձեզ կիսապաշտպան եք համարո՞ւմ, թե՞ հարձակվող: -Հարձակվողական ոճի կիսապաշտպան: Ես խաղի սկզբում խաղում եմ 10 համարի դիրքում: Այնուհետև կարող է փոխվել դիրքս. օրինակ՝ 8 համարի դիրքում: Կամ տեղափոխվեմ եզր, որտեղ ազատ է: -Դուք չորս անգամ դարձել եք Հայաստանի չեմպիոն, անյուհետև՝ երեք անգամ՝ Ուկրաինայի: Դուք հաջողության գրավակա՞ն եք: - Խաղում են ֆուտբոլ, որպեսզի տիտղոսներ նվաճեն: Պետք է անընդհանտ փորձ կուտակել և անել ամեն ինչ՝ տիտղոսներ նվաճելու համար: -Ֆուտբոլից բացի, ի՞նչ հետաքրքրություններ ունեք: -Սիրում եմ գնալ կինո և թատրոն: Ժամանակ առ ժամանակ, ինձ փոփոխություններ են անհրաժետ: Երբեմն, պարզապես տանն եմ հանգստանում: armsport.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |