8.46.33 AM Մխիթարյան. Եկել եմ Բորուսիա, որպեսզի օգնեմ թիմին հաղթել | |
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն իր առաջին հարցազրույցն է տվել, որպես Դորտմունդի Բորուսիայի ֆուտբոլիստ: Գերմանական ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում 24-ամյա ֆուտբոլիստն ասել է, որ եկել է Դորտմունդ, որպեսզի օգնի թիմին յուրաքանչյուր խաղում հաղթանակներ տանելու: - Ընտրեցի Դորտմունդի Բորուսիան, քանի որ ցանկանում էի անցնել կարիերայիս հաջորդ աստիճանին, իսկ Բորուսիան մեծ ակումբ է, որտեղ բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում և թիմը հիանալի մարզիչ ունի: Շախտյորի կազմում, երբ Սիգնալ Իդունա Պարկում խաղացել եմ Բորուսիայի դեմ, այն ժամանակ այսպիսի զգացողություններ չեմ ունեցել: Չեմ տեսել այլ ակումբը, որը Բորուսիայի պես երկրպագուներ ունի: Խաղալով թիմի կազմում ես հույս ունեմ մշտապես զգալ նրանց աջակցությունը և ես էլ իմ կողմից կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հաղթանակ տանել յուրաքանչյու խաղում, ասել է Մխիթարյանը: footballcity.am
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |