5.51.08 AM Մոուրինյոն ինձ ոչինչ չի ասել Չելսի վերադառնալու մասին. Յուրգեն Կլոպ | |
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հերքել է այն լուրերը, թե «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իրեն հայտնել է այս մրցաշրջանից հետո «Չելսի» տեղափոխվելու մասին: «Այս անհավանական լուրն ինչ-որ մեկի հնարածն է: Մոուրինյոն ինձ ոչինչ չի ասել «Չելսի» վերադառնալու կամ այլ ակումբ տեղափոխվելու մասին: Անգամ եթե նա ինչ-որ բան ասած լիներ, ես դա գաղտնի կպահեի», – Կլոպի խոսքերը մեջբերում է TMW-ն: Նշենք, որ այսօր գերմանական թերթերում լուրեր էին տարածվել, թե ՉԼ կիսաեզրափակչի «Բորուսիայի» հետ հանդիպումից հետո Մոուրինյոն Կլոպի հետ զրույցի ժամանակ խոստովանել է, որ ամռանը կտեղափոխվի «Չելսի»: sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |