11.56.18 PM Մատս Հյումմելս. «Ի տարբերություն «Բավարիայի», մենք չունենք 80 մլն. արժողությամբ պահեստային խաղացողներ» | |
«Բորուսսիայի» պաշտպան Մատս Հյումմելսը կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի «Բավարիայի» դեմ կայանալիք խաղի սպասելիքներով: -Մենք կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի: Մենք դա արդեն ապացուցել ենք: «Բավարիան» նույնպես ուժեղ է, քանի որ նրանք ընդհանուր 7-0 հաշվով հաղթեցին «Բարսելոնային»: Մենք պետք է հանգստություն պահպանենք: Իհարկե, մենք չունենք 80 մլն. արժողությամբ ֆուտբոլիստներ, որոնք պետք է նստեն պահեստայինների նստարանին, բայց մենք ունենք բազում հիանալի ֆուտբոլիստներ,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bild-ը: ArmFootball.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |