Շաբ, 28-Հունիս-2025, 1.41.30 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 9 » Մարոզով. Ֆերնանդինյոի ֆոնի վրա Վիլիանի և Մխիթարյանի կորուստներն այնքան էլ լուրջ չեն
7.29.26 AM
Մարոզով. Ֆերնանդինյոի ֆոնի վրա Վիլիանի և Մխիթարյանի կորուստներն այնքան էլ լուրջ չեն
Ուկրաինական ֆուտբոլիս վաստակավոր մարզիչ Սերգեյ Մարոզովը Gazeta.ua-ի հետ զրույցում հայտնել է, որ Շախտյորի համար ամենածանր կորուստը Ֆերնանդինյոի Մանչեսթեր Սիթի տեղափոխությունն է:
- Կարծում եմ այս մրցաշրջանում արդեն հետաքրքիր պայքար կծավալվի Ուկրաինայի առաջնությունում և Շախտյորը միայնակ չի գերիշխի: Կարծում եմ Շախտյորի համար ամենածանրը Ֆերնանդինյոի կորուստն է: Նրա ֆոնի վրա Վիլիանի և Մխիթարյանի տեղափոխություններն այնքան էլ լուրջ չեն երևում: Ընդհանրապես Մխիթարյանն Ուկրաինայի առաջնությունում հասել էր առավելագույնին և անցել էր առաջնության մակարդակը: Նա ճիշտ վարվեց ընտրելով Բորուսիան: Գերմանացիները խաղում են արագ և կոմբինացիոն ֆուտբոլ, իսկ Լիվերպուլում ամեն ինչ այլ կլիներ, ասել է Մարոզովը:
Դիտումներ: 385 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]