Շաբ, 28-Հունիս-2025, 0.39.54 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 14 » Մարիո Գյոտցեն դատի է տվել Դորտմունդի ռեպ խմբերից մեկին
9.56.20 AM
Մարիո Գյոտցեն դատի է տվել Դորտմունդի ռեպ խմբերից մեկին
«Բավարիայի» նորեկ Մարիո Գյոտցեն, ով «Բավարիա» է տեղափոխվել «Բորուսսիայից», չի հանդուրժել ռեպ երգերից մեկում իր հասցեին արած վիրավորական արտահայտությունները, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Դորտմունդյան Kopfnussmusik ռեպ խումբը երգ է ձայնագրել, որում Մարիո Գյոտցեին վիրավորում են իր արարքի համար:

-Այդ երգում երաժիշտներն անցել են սահմանը: Նրանք լցրեցին Մարիոյի համբերության բաժակը և հիմա նրանց օրենքով պատիժ է սպասվում:

Մարիոն իր հասցեին արած վիրավորանքների համար դատի է տվել նրանց,- հայտարարել է ֆուտբոլիստի գործակալը:


ArmFootball.com
Դիտումներ: 469 | Ավելացրեց: m3gAt0N | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]