Հնգ, 05-Մարտ-2026, 5.31.39 PM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Օգոստոս » 7 » ԼԵՒԱՆԴՈՎՍԿՈՒ ԳՈՐԾԱԿԱԼ. ԶԼՄ-ՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԵՆՔ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԵՆՔ ՍՏԱՆՈՒ
1.32.08 AM
ԼԵՒԱՆԴՈՎՍԿՈՒ ԳՈՐԾԱԿԱԼ. ԶԼՄ-ՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՄԵՆՔ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԵՆՔ ՍՏԱՆՈՒ
Լևանդովսկու գործակալ. ԶԼՄ-ների պատճառով մենք սպառնալիքներ ենք ստանում
Դորտմունդի «Բորուսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի շուրջ հաճախակի քննարկումները վնաս են հասցնում ֆուտբոլիստին, տեղեկացնում է գերմանական մամուլը: Այս մասին հայտարարել է Լևանդովսկու գործակալ Մայք Բարտելը:

Բարտելի խոսքերով, Լեհաստանի հավաքականի հարձակվողը գտնվում է հոգեբանական դժվարին վիճակում, քանի որ երկրպագուների կողմից հաճախակի սպառնալիքներ է ստանում: Այդ պատճառով, Լևանդովսկին, անգամ, փոխել է բնակության վայրը:

- Չեմ հասկանում, թե ինչու են լրատվամիջոցներն այդ հարցը մեկնաբանում միակողմանի կերպով: Այդ ամենը հանգեցրել է նրան, որ մենք բազմաթիվ սպառնալիքներ են ստանում,- ասել է Բարտելը:

Հիշեցնենք, որ լեհ հարձակվողը ցանկություն էր հայտնել տեղափոխվել «Բավարիա», սակայն դորտմունդյան ակումբի ղեկավարները մերժել էին նրա խնդրանքը:

armsport.am
Դիտումներ: 359 | Ավելացրեց: Լյովա | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]