7.40.02 AM ԼԵՎԱՆԴՈՎՍԿԻ. ԱԿՈՒՄԲԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԽԱԲԵԲԱՆԵՐ ԵՆ | |
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակման գծի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին մեղադրել է ակումբի ղեկավարությանը խաբեբայության մեջ: Հիշեցնենք, որ Լեհաստանի հավաքականի հարձակվողը ցանկանում էր տեղափոխվել «Բավարիա», սակայն ակումբի ղեկավարությունը արգելք դրեց այդ տրանսֆերի վրա, պնդելով, որ խաղացողը պետք է կատարի պայմանագրով ստանձնած պարտավորթյունները: «Այս ամենը անհավատալի է: Ինձ խոստացել են, որ բաց են թողնելու, եթե ցանկանամ հեռանալ, իսկ իմ համար բավականաչափ գումար առաջարկեն: Իրականում ստացվեց, որ ակումբի ղեկավարները խաբեբաներ են»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում է sovsport.ru-ն: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Դորտմունդի «Բորուսիայի» կազմ է համալրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: armsport.am | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |