Շաբ, 28-Հունիս-2025, 1.21.22 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 28 » Լևանդովսկուն համարում եմ Եվրոպայի լավագույն հարձակվողը. Կեհլ
7.59.53 AM
Լևանդովսկուն համարում եմ Եվրոպայի լավագույն հարձակվողը. Կեհլ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Սեբաստիան Կեհլը հայտարարվել է, որ մինչ այժմ գտնվում է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ցուցադրած խաղի ազդեցության տակ:

«Լևանդովսկուն համարում եմ Եվրոպայի լավագույն հարձակվողը: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալին« խփած 4 գնդակը երազանքի իրականացում է: Անհավատալի է, թե ինչ հեշտությամբ է նա անում ամեն ինչ: Ռոբերտը կարող է փոխել հանդիպման ընթացքը: Կարծում եմ` «Ռեալի» հետ խաղը զգալիորեն բարձրացրել է նրա տրանսֆերային արժեքը: Հուսով եմ` հաջորդ մրցաշրջանում էլ նա կխաղա «Բորուսիայի» կազմում», – Կելի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ ՉԼ կիսաեզրափակիչում «Բորուսիան» Լևանդովսկու պոկերի շնորհիվ 4:1 հաշվով առավելության հասավ «Ռեալի» նկատմամբ:

sportarmenia.com
Դիտումներ: 387 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]