9.17.14 AM Լևանդովսկին հրաժարվել է տեղափոխվել Մանչեսթեր Յունայթեդ | |
«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել է Դորտմունդի «Բորուսիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերը ձեռք բերելու համար պայքարում: Այս մասին հայտնում է The Sun-ը: Մանչեսթերցիների գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում էր գնել հարձակվողին առաջիկա ամռանը, սակայն Ռոբերտը որոշել է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում», որը նրան 5-ամյա պայամանագիր է առաջարկել: Աղբյուրի տվյալներով` Լևանդովսկին «Բավարիայում» շաբաթական կվաստակի 160 հազար ֆունտ ստերլինգ: Նշենք, որ Լևանդովսկին ընթացիկ մրցաշրջանում Բունդեսլիգայի 28 խաղում դարձել է 23 գոլի հեղինակ: sportarmenia.com
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |