Շաբ, 28-Հունիս-2025, 0.41.18 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 5 » Լևանդովսկին հայտարարել է «Բորուսսիայից» հեռանալու մասին
1.02.48 AM
Լևանդովսկին հայտարարել է «Բորուսսիայից» հեռանալու մասին
Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, որ ամռանը պատրաստվում է հեռանալ իր ներկայիս թիմից, հաղորդում է գերմանական մամուլը:

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը ընդգծել է, որ նման զարգացումը ճիշտ է բոլոր կողմերի համար:

-Ենթադրում եմ' այս պահին բոլորին արդեն պարզ է, որ ամռանը ես կտեղափոխվեմ թիմ, որտեղ ցանկանում եմ խաղալ: Դա լավագույն որոշումը կլինի բոլոր կողմերի համար: «Բորուսսիան»' հրաշալի ակումբ է, որը ես միշտ կհարգեմ: Սակայն ապագայի համար ինձ նոր մարտահրավերներ են պետք,- ասել է Լևանդովսկին' չնշելով այն ակումբի անունը, որտեղ շարունակելու է կարիերան:

Սակայն, գրեթե ոչ ոք չի կասկածում, որ խոսքը Մյունխենի «Բավարիայի» մասին է:

allsport.am
Դիտումներ: 451 | Ավելացրեց: Գոռ | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]