Շաբ, 28-Հունիս-2025, 0.35.31 AM
Ողջույն, Հյուր
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 31 » Լևանդովսկին դժգոհ է «Բորուսսիայի» ղեկավարությունից
6.31.20 AM
Լևանդովսկին դժգոհ է «Բորուսսիայի» ղեկավարությունից
Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, որ ակումբն իրեն թիմում է պահել իր կամքին հակառակ:

-Նրանք ինձ թույլ չտվեցին հեռանալ, ու դա արդար չէ: «Բորուսսիայի» ղեկավարությունն իրեն համապատասխան ձևով չի պահում: Սակայն ես շարունակում եմ լիովին տրվել թիմի ելույթներին:

Ցանկանում եմ ասել, որ այս ամբողջ իրավիճակը ոչ մի կերպ չի անդրադառնում իմ ելույթների վրա: Իմ տրամադրվածությունը հանդիպումների նկատմամբ չի փոխվել,- ասել է Լևանդովսկին:

Հիշեցնենք' լեհ հարձակվողը ցանկանում էր կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում», սակայն դորտմունդցիների ղեկավարությունը թույլ չտվեց նման տրանսֆերի կայացումը:

ALLSPORT.AM
Դիտումներ: 393 | Ավելացրեց: Լյովա | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1 Լյովա  
0
SRAN ARDEN HANELU VAXTNA

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]